Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կանաչ թեյը երկարացնում է երիտասարդությունը

Կանաչ թեյը երկարացնում է երիտասարդությունը

Բոլորս ենք ցանկանում միշտ երիտասարդ եւ գեղեցիկ մնալ, առողջ եւ փայլուն մաշկ ունենալ: NEWS.am STYLE-ը բացահայտել է երիտասարդության գաղտնիքը. այն կանաչ թեյի օգտագործումն է:

 

Կանաչ թեյը մեր օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններ եւ միկրոմասնիկներ է պարունակում: Այն երկարացնում է օրգանիզմի երիտասարդությունը, պահպանում է մաշկի երիտասարդությունն ու թարմությունը, լավացնում է դեմքի գույնը, առույգացնող եւ արթնացնող արդյունք է տալիս: Ճապոնացի գիտնականների ուսումնասիրության համաձայն, կանաչ թեյի սիրահարները մյուսներից միջինը 5-7 տարի ավելի են ապրում: Կանաչ թեյն օգտակար է նաեւ որպես հակավիրուսային միջոց: Համարվում է, որ այն խոչընդոտում է քաղցկեղային բջիջների առաջացմանն եւ զարգացմանը:

 

Կանաչ թեյն անպայման անհրաժեշտ է խմել առանց շաքարի, բայց կարելի է մի փոքր մեղր ավելացնել: Չի կարելի նաեւ դրան կաթ ավելացնել. այն նվազեցնում է ըմպելիքի օգտակար հատկությունները: Օրական 4-6 բաժակ թեյը միանգամայն բավարար է ձեր օրգանիզմի կենսական ուժերը պահպանելու համար: Կանաչ թեյը պատրաստվում է 5-8 րոպեում:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ